Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

Նախարարն ընդունեց ԱՄՆ դեսպանին

Նախարարն ընդունեց ԱՄՆ դեսպանին

ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն այսօր ընդունեց Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆֆերնին և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության առաքելության ղեկավար Քերեն Հիլլարդին։


Նախարարը դեսպանին տեղեկացրեց, որ վերջերս ԱՄՆ-ում կայացած հայ բժիշկների հերթական` 11-րդ համագումարն արդյունավետ էր նաև Հայաստան-սփյուռք համատեղ ծրագրերի ընդլայնման ուղղությամբ։ Դերենիկ Դումանյանը մասնավորապես նշեց ամերիկահայ ակնաբույժ, «Հայկական ակնաբուժության նախագիծ» բարեգործական կազմակերպության հիմնադիր-նախագահ Ռոջեր Օհաննեսյանի հետ  մարզային ակնաբուժական  կենտրոններ  ստեղծելու ծրագիրը։


Նախարար Դումանյանը, բարձր գնահատելով ԱՄՆ կառավարության աջակցությամբ Հայաստանում իրականացվող առողջապահական ծրագրերը, ընդգծեց, որ դրանք համահունչ են ՀՀ առողջապահության նախարարության քաղաքականությանը։ Արդեն իսկ ՀՀ կառավարությունը հաստատել է ֆինանսավորման նոր հայեցակարգը, համաձայն որի առողջության առաջնային պահպանման հիմնարկները 2014թ. հունվարի 1-ից կֆինանսավորվեն բժշկի մոտ բնակչության կցագրման հիման վրա։ Դերենիկ Դումանյանը նշեց, որ մոտեցումները նույնն են նաև երեխաներին կրծքով սնուցման խրախուսման և մանկական սննդի շրջանառության ուղղությամբ։ Այդ ոլորտը կարգավորելու նպատակով նախարարությունն օրենքի նախագիծ է մշակել, որն արդեն ՀՀ Ազգային ժողովի քննարկմանն ու հաստատմանն է ներկայացվել։ Նախարարը հույս հայտնեց, որ ԱՄՆ ՄԶԳ առաջկցությամբ ինչպես այս, այնպես էլ ընտանիքի պլանավորման ոլորտներում առաջիկայում լուրջ ձեռքբերումներ կարձանագրվեն։


Դեսպան Հեֆֆերնը բարձր գնահատելով նախարարության աշխատանքը, նշեց, որ ՀՀ առողջապահության նախարարությունն առաջինն էր, ում հետ ԱՄՆ ՄԶԳ սկսեց աշխատել ուղղակի, այլ ոչ թե առանձին կազմակերպությունների միջոցով։ Եվ ծրագրի հետագա ֆինանսավորման հիմնական փաստարկ ընդունվել է նախարարության վստահելի գործընկեր լինելու հանգամանքը: Դեսպանը ևս հույս հայտնեց, որ համագործակցության արդյունքում նկատելի ձեռքերումներ կարձանավրգեն։


ԱՄՆ ՄԶԳ առաքելության ղեկավար Քերեն Հիլլարդը նույնպես ընդգծեց, որ ՀՀ առողջապահության նախարարության և Հայաստանում աշխատելու երկարատև փորձառություն ունեցող Յունիսեֆ-ի հետ ուղղակի աշխատանքն ավելի նպաստավոր կլինի ոլորտի կարիքներին համահունչ տեխնիկական և ֆինանսական աջակցություն ցուցաբերելու գործում։ Նա ներկայացրեց առաջիկա երեք տարիների համագործակցության համար անհրաժեշտ մի շարք պայմանները, ինչպես նաև ակնկալվող բարձր արդյունքները։
Նախարար Դումանյանը շնորհակալություն հայտնեց համագործակցությունը շարունակելու համար և հավաստիացրեց, որ բոլոր ծրագրերն առաջիկայում մանրամասն համատեղ կքննարկվեն, և նախարարությունը հնարավոր ամեն ինչ կանի դրանց բարձր մակարդակով իրականացման համար։  

Սկզբնաղբյուր. ՀՀ առողջապահության նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ